ՆՈՐԱՇԵՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«Նորաշեն» նախագծային կազմակերպության մասին

«Նորաշեն» նախագծային կազմակերպության մասին

«Նորաշեն» նախագծա-տեխնոլոգիական կոոպերատիվը նախագծային կազմակերպություն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1987 թվականին և ավելի քան 37 տարի է անընդմեջ գործում է Հայաստանյան շուկայում՝ բարձրորակ ծառայություններ մատուցելով հանրությանը քաղաքաշինության տարբեր բնագավառներում։

TEAM

Experts ready to serve.

Architectural Technician

Marry Hopkins

Architectural Technician

Alfred Howard

Architectural Technician

Thomas Fress

Architectural Technician

Alfred Howard

Architectural Technician

Marry Hopkins

Architectural Technician

Thomas Fress

Հիմնական ուղղություններն են `

TIMELINE

Awards that we have.

2016

University of Australia Innovation Quarter

Shortlist (3 Finalist among 400 entries)

TESTIMONIALS

They love us.

Incredible as always. This guys have excellent taste,modeling, texturing & rendering skills. The design fits in with what I would perceive as being Icelandic, the high wooden roof design and linear slatted interior elements and colours.

Mark Eganberg

Jennifer Hilbertson

Lesley Grand

John Frick

«Նորաշեն» ՆՏ ԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման ուղղությունը։ Իր գործունեության ընթացքում Ընկերությունը կատարել է բնակելի, հասարակական, արտադրական, արդյունաբերական, կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական, ռազմական օբյեկտների կառուցման, գոյություն ունեցող շենքերի և շինությունների ուժեղացման, սեյսմազինվածության բարձրացման, վերակառուցման, հիմնանորոգման և ընթացիկ նորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ։ Ընկերությունը իրականացրել է նաև բազմաթիվ տրանսպորտային, հիդրոտեխնիկական և էներգետիկ կառույցների և համակարգերի կառուցման, արդիականացման և վերանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ։ Նշված օբյեկտների շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ մեր կողմից իրականացվել է նաև հեղինակային հսկողություն։

1987 թվականից ի վեր Ընկերությունում մշակվել են ավելի քան 1800 նախագծեր շուրջ 1,8 միլիոն քմ ընդհանուր մակերեսով։ Նախագծային աշխատանքներ են իրականացվել Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, Արցախի Հանրապետությունում և արտերկրում: Նախագծված օբյեկտների թվում են՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, արվեստի կենտրոններ, մարզադպրոցներ, սպորտային համալիրներ, համայնքային կենտրոններ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ, ամբուլատորիաներ, բուժկետեր, զորանոցներ, ռազմական տարբեր օբյեկտներ, ինժեներական կառույցներ, բազմաֆունկցիոնալ առևտրա-ժամանցային համալիրներ, բազմաբնակարան բնակելի շենքեր, անհատական տներ, քոթեջներ և այլն:

Վերջին տաս տարիների ընթացքում «Նորաշեն» ՆՏ ԱԿ-ն իրականացրել է ընդհանուր առմամբ ավելի քան 280 օբյեկտների նախագծեր: Այդ նախագծերից նմանատիպ կարելի է որակել 90 օբյեկտների նախագծերը, որոնց կառուցապատման ընդհանուր մակերեսների հանրագումարը կազմում է 121,004 քմ: Դրանց թվում են դպրոցների, մանկապարտեզների, ուսումնական, առողջապահական, սոցիալական հաստատությունների, բնակելի, հասարակական, արտադրական, ռազմական նշանակության շենքերի ու շինությունների կառուցման, վերակառուցման, ուժեղացման սեյսմազինվածության մակարդակի բարձրացման, վերակառուցման և վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացված աշխատանքները։

«Նորաշեն» ՆՏ ԱԿ-ն միաժամանակ հնարավորություն ունի իրականացնել 4 և ավելի խոշոր օբյեկտների նախագծային աշխատանքներ, քանի որ Ընկերության կազմում ներկայումս գործում են 4 ինքնուրույն լիարժեք գործող նախագծային խմբեր (թիմեր): Ներկայումս Ընկերությունում աշխատում են 19 բարձրակարգ մասնագետներ և ճարտարագետ-նախագծողներ, այդ թվում՝ 4 ճարտարապետ, 4 ճարտարագետ-կոնստրուկտոր, 2 ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ, 2 ճարտարագետ-էլեկտրիկ, 2 ջերմագազամատակարարման և օդափոխության մասնագետ, 1 տրանսպորտի, ավտո և երկաթուղային ճանապարհների մասնագետ-ճարտարագետ, 1 կապի և հեռահաղորդակցության ուղիների մասնագետ-ճարտարագետ, 1 գեոդեզիստ, 1 ինժեներ-երկրաբան, 1 նախահաշվորդ: Անհրաժեշտության դեպքում ըստ պահանջի նախագծային թիմերի քանակը և մասնագիտական կազմը ավելացվում է՝ ելնելով կոնկրետ առաջադրանքի իրականացման նպատակահարմարությունից և անհրաժեշտությունից։

Մեր մասնագետները պարբերաբար մասնակցում են հանրապետությունում անցկացվող շինարարության ոլորտի սեմինար խորհրդակցություններին, պարբերաբար հետևում են քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառի նորություններին, նորմատիվային փաստաթղթերի փոփոխություններին, շինարարության ոլորտի նորամուծություններին և նոր տեխնոլոգիաներին՝ դրանք կիրառելով իրենց աշխատանքային պրակտիկայում։

«Նորաշեն» ՆՏ ԱԿ-ի կողմից մշակված նախագծերի հիման վրա իրականացվող օբյեկտների շինարարական աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում մեր մասնագետների կողմից իրականացվում է շինարարական աշխատանքների հեղինակային հսկողություն։ Համապատասխան մասնագետները հեղինակային հսկողության շրջանակներում պարբերաբար այցելություններ են կատարում շինարարական հրապարակ, որի ընթացքում հսկողություն է իրականացվում կապալառու շինարարական կազմակերպության կողմից կատարվող շինարարական աշխատանքների որակի և նախագծային փաստաթղթերին դրանց համապատասխանության վերաբերյալ։ Հայտնաբերված թերությունների ու շեղումների դեպքում տրվում են համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված այդ թերությունների վերացմանն ու բացթողումների շտկմանը։ Նման դեպքերի արձանագրման պարագայում այդ մասին պարտադիր կերպով գրավոր տեղեկացվում է պատվիրատուին:

«Նորաշեն» ՆՏ ԱԿ-ի կողմից կատարված նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքները բարձր են գնահատվել պատվիրատուների, կապալառու շինարարական կազմակերպությունների և մեր հետ համագործակցող այլ կազմակերպությունների կողմից՝ արժանանալով գրավոր դրվատանքի և շնորհակալագրերի:

«Նորաշեն» ՆՏ ԱԿ-ն ներկայումս զարգացնում է շինարարական (տեխնիկական) աուդիտի ուղղությունը: Վերջին տարիներին Ընկերությունը կատարել է Հայաստանում գործող տարբեր հիմնադրամների, ԾԻԳ-երի շրջանակներում իրականացվող շինարարական ծրագրերի շինարարական (տեխնիկական) աուդիտ (շինարարական աշխատանքների ֆիզիկական ստուգում): Դրանց թվում են. «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, «Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ» ՊՀ-ի, «Արմենիանոս» հիմնադրամի, «ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից ՀՀ-ում և ԼՂՀ-ում իրականացվող հասարակական շինությունների, դպրոցների, մանկապարտեզների, համայնքային կենտրոնների, ավտոմայրուղիների, ճանապարհների, կամուրջների, միջհամայնքային և ներհամայնքային խմելու ջրատարների, գազամատակարարման գծերի և այլ օբյեկտների շինարարական աուդիտը: Ընհանուր առմամբ շինարարական (տեխնիկական) աուդիտի շրջանակներում ստուգվել են ավելի քան 500 օբյեկտներ:

Ի հավելումն վերը ասվածի նշենք, որ «Նորաշեն» ՆՏ ԱԿ-ն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող աշխատանքային գրասենյակ, անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ նախագծային, ինչպես նաև հեղինակային հսկողության աշխատանքների լիարժեք կատարման համար, այդ թվում․ հորատող մեքենաներ, լաբորատոր սարքավորումներ ինժեներա-երկրաբանական հետազննությունների իրականացման համար, չափիչ սարքեր և գործիքներ ինժեներա-գեոդեզիական հանույթների համար, կրող և պատող կոնստրուկցիաների, նրանց հանգույցների տեխնիկական վիճակի ստուգման սարքավորումներ, ժամանակակից համակարգչային և տպագրական տեխնիկա, անհրաժեշտ ծրագրային ապահովում՝ նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացման համար: