Այսօր: Երեքշաբթի, 30 Մայիսի 2017թ.
Նորաշենի համայնքաապետարանի պաշտոնական կայք
ՆՈՐԱՇԵՆ (ԱՐԱԳԱԾ) ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.08.17 ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
   Հարգելի հայրենակիցներ, ողջունում ենք Ձեզ և սիրով տեղեկացնում, որ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Նորաշեն համայնքն այսուհետ ևս կներկայանա կայք էջով: Այստեղ մենք կլուսաբանենք գյուղապետարանի աշխատակազմի, դպրոցի, մշակույթի տան, հասարակական նշանակության այլ օջախների գործունեությունը, նրանցում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները: Կայքի բաժիններում պարբերաբար կզետեղվի նաև Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը: Մեր կայքի աշխատանքն առավել բովանդակային դարձնելու համար, կընդունենք ու կուսումնասիրենք նաև Ձեր առաջարկները: Վստահ եմ` լավագույն լուծումները ի նպաստ դնելով համայնքի շահերին, կունենանք առավել բարեկեցիկ բնօրրան:   Նորաշեն համայնքի ղեկավար` Արթուր Սուրիկ Կարապետյան ... Մանրամասն
26.05.17 ՆՈՐԱՇԵՆԻ Ռ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ԵՎՍ ՄԵԿ ՍԵՐՈՒՆԴ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ՆՈՐ ԿՅԱՆՔ...
  Սիրելի' շրջանավարտներ, շնորհավորում ենք այս հուզիչ և պատասխանատու պահի համար, մաղթում, որ դպրոցական վերջին զանգի ղողանջները միշտ ուղեկցեն ձեզ, որտեղ էլ լինեք, ինչ էլ դառնանք...Վերջին զանգի ղողանջները միշտ հիշեցնելու են մանկության ու պատանեկության բարի օրերը, այն հոգեկան պայծառությունն ու անմիջականությունը, որն ունեք այս պահին, հիշեցնելու են, որ ունեք ընկերներ, ուսուցիչներ, դպրոց, դասարան և  հետո, կյանքում ուր էլ հասնեք, այս հուշերը մնալու են ամենամաքուրն ու ամենահուզիչը, ամենաթրթռունը և ամենապայծառը:   Սիրելի՛ շրջանավարտներ, այս օրը Ձեզ համար տոն է: Դուք ավարտում եք դպրոցն ու բացում ձեր կյանքի նոր էջը: Յուրաքանչյուրիդ կենսագրության մեջ լինելու են այսպիսի բազմաթիվ ... Մանրամասն
18.05.17 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈւԹՅՈւՆ
 Արթուր Սուրիկի Կարապետյանը ծնվել է 1964թվականի  սեպտեմբերի 13-ին բանվորի ընտանիքում: 1969-1979թթ սովորել և ավարտել է Նորաշենի միջնակարգ դպրոցը: 1979թվականին ավարտել է Ծաղկահովիտի <Շրջկոոպ>-ին կից վեցամսյա խանութ-դպրոցը: 1980-1983 թվականներին սովորել և ավարտել է Արթիկի <Ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկում>-ի ավտոմոբիլային ճանապարհներ բաժինը: 1984-1986թթ ծառայել է Սովետական բանակում` վերադարձել բանակից որպես ավագ սերժանտ: 1986-1987թթ աշխատել է Արագածի շրջանի ջրային տնտեսությունում` որպես ինժեներ-տեխնոլոգ: 1987-1989թթ  աշխատել է Արագածի շրջանի գյուղտեխնիկայի մատակարարման բաժնում` որպես ինժեներ-տեխնոլոգ մատակարարման գծով: 1989-1999թվականին աշխատել  է ... Մանրամասն
13.03.17 ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՑԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԵԿԱՄՍՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
 Սիրելի կանայք շնորհավորում ենք հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ պետականորեն ընդունված՝ մայրության ու գեղեցկության մեկամսյակի կապակցությամբ: Հայուհին պետք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը: «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է մեծն Նժդեհը, եւ հայ մայրն ի՜ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՜ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը: Եվ թող հայ կինը նախեւառաջ վերագտնի իրեն որպես կի՜ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով: Քանզի միայն լիարժեք սիրված ու կյանքում կայացած կին տեսակն է սխրանք գործում հանուն անձնական եւ ընդհանրական ... Մանրամասն
31.12.16 ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ
   Ժամանակը շարունակում է իր անշեղ ընթացը: Մեկ տարի եւս գլորվեցպատմության գիրկը եւ մենք կրկին դիմավորում ենք մի Նոր Տարի: 2016թվականը հայ ժողովրդի համար ծանր տարի էր:   Նորաշենի համայնքապետարանը սրտանց  շնորհավորում է Մայր Հայրենիքից մինչեւ աշխարհի չորս ծագերը ծվարած հայրենակիցների Ամանորը եւ հայ ժողովրդին մաղթում է կամք, կորով ու հաջողություն՝ հանուն բարոյական պետականություն ձևավորելու, Սփյուռք-Հայաստան անշահախնդիր և արդյունավետ գործակցության և հայության ոտնահարված` անկապտելի իրավունքների վերականգնման:    Համամարդկային մեծ զոհողությունների ու ջանքերի հակառակ, աշխարհի ղեկը դեռեւս գտնվում է անհամաձայն եւ անվստահելի ձեռքերում. պատերազմի վտանգը դամոկլյան ... Մանրամասն
11.10.16 ՎԵՐԱՕԾՎԵՑ ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

http://shoghakat.am/am/telecasts/9749

https://youtu.be/2X-Xk7Rb2lw

23.09.16 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԸՀ ՈՐՈՇՈՒՄԸ
ԹԻՎ 14 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 23.09.2016 ք. Աշտարակ Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 292-Ա ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆ (ԱՐԱԳԱԾ) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Հիմք ընդունելով` ‒ թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի Սեպտեմբերի 23- ին կազմված ` Արագածոտն մարզի Նորաշեն ( Արագած ) համայնքում համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքների արձանագրությունը . ‒ թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թ վականի Սեպտեմբերի 23-ի «Արագածոտն մարզի Նորաշեն (Արագած) համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 18.09.2016 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքներն ... Մանրամասն
21.09.16 ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ հայրենակիցներ , Այսօր ` սեպտեմբերի 21- ին , հայությունը նշում է Հայաստանի ե րրորդ Հանրապետության ա նկախության օրը ,   մեր հայրենիքի անկախության 25- ամյակը : Մենք ուրախ և հպարտ ենք մեր հայրենիքով : Այն աշխարհով մեկ սփռված բոլոր հայերի հպարտությունն է ,   հայ ժողովրդի դարերի ցանկությունը , աղոթքն ու երազանքը : Հայաստանի մեր ներկայիս պետությունը 25 տարեկան է : Սա շատ կարճ ժամանակ է   մեր հին ու բազմադարյա ազգի համար, որը մշտապես պայքարել   և պայքարում է մինչ օրս`   իր անկախության ... Մանրամասն
1 2 3 4 5


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Նորաշեն

+37493221272, +37493874521

norashen.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner